Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Աղոթարան

Աղոթարան
05.01.2026 | 22:00
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Բեթղեհեմի լռության մեջ Մարդացած Աստվա՛ծ,
Դու ծնվեցիր խոնարհ մսուրում,
որպեսզի բարձրացնես ընկած մարդուն,
Դումուտք գործեցիր ժամանակի սահմանների մեջ,
որպեսզի հավերժությունը բացես մահկանացուների առաջ։
Քո Ծնունդը դարձավ երկնքի ու երկրի հաշտություն, սառը աշխարհի մեջ բոցավառված սեր։
Խաղաղեցրու աշխարհը,
ջերմացրու սրտերը, մխիթարիր որբերին ու միայնակներին,
բժշկիր վիրավոր հոգիները,
և մեզ բոլորիս արժանի դարձրու
Քեզ դիմավորելու լուսավոր ուրախությամբ։
Քեզ փա՛ռք՝
Մանկան մեջ հայտնված Հավերժական Աստվա՛ծ,
Քեզ փա՛ռք՝
մեր փրկության համար Մարդացած Տե՛ր,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ